Jump to content

Աշոտ Պետրոսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Պետրոսյանց
Ծնվել էապրիլի 27 (մայիսի 10), 1910[1]
Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 13, 1978(1978-07-13)[1] (68 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՉիգատոյի գերեզմանոց
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր և երաժշտության դասախոս
ԱշխատավայրՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա[1]
ԿրթությունՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա (1954)[1]
Պարգևներ

Աշոտ Հովհաննեսի Պետրոսյանց (ապրիլի 27 (մայիսի 10), 1910[1], Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 13, 1978(1978-07-13)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր։ Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950)։ Պրոֆեսոր (1970)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Պետրոսյանցը ծնվել է 1910 թվականին Թուրքմենստանի Մարի քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիան։ 1943 թվականին Տաշքենդի կոնսերվատորիայում հիմնել է ժողովրդական գործիքների հատուկ փորձարարական լաբորատորիա (ղեկավար՝ մինչև 1958 թվական), հավաքել արևելյան նվագարանների հարուստ հավաքածու, 1948 թվականին կազմակերպել ժողովրդական գործիքների ֆակուլտետ, 1949 թվականին՝ ամբիոն։ 1936-1949 թվականներին ղեկավարել է Համզայի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժինը, հիմնադրել նոտայով ուսուցում։ Եղել է Ուզբեկստանի ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների առաջին արհեստավարժ նվագախմբի կազմակերպիչներից, 1938-1941 թվականներին՝ գեղարավեստկան ղեկավար, 1943-1958 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Փոխադրել, գործիքավորել է հարյուրից ավելի երկեր։ 1935 թվականից վերակառուցել և կատարելագործել է միջինասիական ժողովրդական նվագարաններ, ստեղծել դրանց նոր տարատեսակներ (78 գործիք) և դրանց ընտանիքները, որով էլ միջինասիական գործքային երաժշտության մեջ ներդրվել է բազմաձայնություն[2]։

  • Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1950
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 265.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 265